ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Դադարեցվող ֆոնդի նկարագիր

Ջեներալ Ասեթ Մենեջմենթ Պահպանողական կենսաթոշակային դադարեցվող ֆոնդը պարտադիր կենսաթոշակային դադարեցվող ֆոնդ է, որի նպատակն է ապահովել դադարեցվող ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ ուղղակի կամ միջնորդավորված եղանակով մինչև 25 տոկոսը ներդնելով բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասն ուղղակի կամ միջնորդավորված ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այլ նմանատիպ գործիքներում: Դադարեցվող ֆոնդի նպատակն է ապահովել կենսաթոշակի համար կուտակվող միջոցների կայուն աճ: Դադարեցվող ֆոնդի ակտիվների ներդրումից ձևավորված ողջ եկամտի հաշվին աճում է դադարեցվող ֆոնդի ակտիվների արժեքը, ինչի արդյունքում աճում է դադարեցվող ֆոնդի մասնակիցներին պատկանող փայերի արժեքը։ Դադարեցվող ֆոնդի շահույթի բաշխում շահաբաժինների տեսքով չի նախատեսվում:

դադարեցվող ֆոնդի կանոններին կարելի է ծանոթանալ կից փաստաթղթում։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դադարեցվող՝ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցման վերաբերյալ

26 փետրվարի 2025թ «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված ՀՀ ԿԲ խորհրդի 02.08.2019թ թիվ 102-Ա որոշմամբ, գրանցման վկայական թիվ 5, ՀՎՀՀ՝ 02812107, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/15) որոշում է կայացրել «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդը (գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 16.08.2019թ թիվ 114–Ա որոշմամբ, ՀՎՀՀ՝ 00208611) դադարեցնելու վերաբերյալ։

Ֆոնդը դադարեցվում է Ֆոնդում առկա բոլոր կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ պետական կենսաթոշակային համակարգի ֆոնդեր տեղափոխման գործընթացի ավարտի հիմքով։ 

Դադարեցվող՝ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի հանդեպ պահանջ ունեցող անձինք (Ֆոնդի փայատերերը և այլ պարտատերերը) կարող են ներկայացնել իրենց պահանջները սույն հայտարարության օրվանից երկու ամսվա ընթացքում՝ մինչև 2025 թվականի հունիսի 24-ը ներառյալ՝ Ազատության 24/15, Երևան, ՀՀ, 0001 հասցեին կամ info@gfunds.am էլեկտրոնային հասցեին նամակ ուղղելով, պարտադիր նշելով պահանջատիրոջ անունը ազգանունը (անվանումը) և նույնականացման տվյալները, պահանջի հիմքը, պահանջի չափը և հետադարձ կապի միջոցները։ 

Վերը նշված վերջնաժամկետից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ամփոփվելու են ստացված պահանջները և հրապարակվելու է միջանկյալ դադարեցման հաշվեկշիռ։ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը դադարեցվող Ֆոնդի միջանկյալ դադարեցման հաշվեկշիռը հրապարակելուց հետո նախատեսում է, որ երկու ամսվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով և հերթականությամբ կազմակերպելու է պահանջների բավարարումը։ 

Պահանջների բավարարումից հետո Ֆոնդի գործունեությունը դադարեցվելու է օրենքով սահմանված կարգով։ 

Ֆոնդի դադարեցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ հաշվին։ 

 

Հայտարարություն

15.04.2025թ-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել է Դադարեցվող «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 16.08.2019թ թիվ 114–Ա որոշմամբ, ՀՎՀՀ՝ 00208611, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/15) (Դադարեցվող ֆոնդ) դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, և պահանջներ ներկայացնելու օրենսդրությամբ սահմանված ժամկետն ավարտվել է 24.06.2025թ-ին։ Օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ հրապարակվում են Դադարեցվող ֆոնդի դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը և միջանկյալ դադարեցման հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունը։ 

Դադարեցվող՝ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի

ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ  ՀԱՇՎԵԿՇԻՌ

24.06.2025թ դրությամբ

 

 24.06.2025թ
Ակտիվներ 
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ0
Շահույթի կամ վնասի միջոցով իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվներ0
Ընդամենը ակտիվներ0
  
Պարտավորություններ 
Կրեդիտորական պարտք0
Ընդամենը պարտավորություններ0
  
Փայատերերին վերագրելի զուտ ակտիվներ0
  
Ընդամենը փայատերերին վերագրելի զուտ ակտիվներ և պարտավորություններ0

Հաստատված է «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության

գործադիր տնօրենի 25.06.2025թ թիվ 013 որոշմամբ

 

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(միանվագ)

 Դադարեցվող ֆոնդի անվանումը՝Դադարեցվող՝ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդ (գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 16.08.2019թ թիվ 114–Ա որոշմամբ, ՀՎՀՀ՝ 00208611, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/15)
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը՝ 24.06.2025

 

(հազար դրամ)
NՖոնդի պարտատերերի կողմից ներկայացված պահանջներըՀաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներկայացված պահանջներՀաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չներկայացված պահանջներ
ԸնդամենըԿառավարչի (պահառուի) կողմից ընդունված պահանջներ
12345
2Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված պահանջներ000
3Հայաստանի Հանրապետության կողմից, այդ թվում՝ հարկային մարմնի կողմից ներկայացված պահանջներ000
4Իրավաբանական անձանց կողմից ներկայացված պահանջներ000
5Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ000
Ընդամենը000

Հաստատված է «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության

գործադիր տնօրենի 25.06.2025թ թիվ 013 որոշմամբ

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

As of 30.10.2024
7.92%
Արտասահմանյան պարտքային արժեթղթեր
Արտասահմանյան պարտքային արժեթղթեր
5.86%
ՀՀ կորպորատիվ պարտատոմսեր
ՀՀ կորպորատիվ պարտատոմսեր
42.31%
ՀՀ պետական պարտատոմսեր
ՀՀ պետական պարտատոմսեր
18.99%
Ավանդներ և դրամական միջոցներ
Ավանդներ և դրամական միջոցներ
7.92%
Արտասահմանյան բաժնային արժեթղթեր
Արտասահմանյան բաժնային արժեթղթեր
0.24%
Այլընտրանքային ներդրումներ
Այլընտրանքային ներդրումներ
0
7.92
13.78
56.09
75.08
83
83.24
83%
83%
0.24%
Այլընտրանքային ներդրումներ
7.92%
Արտասահմանյան բաժնային արժեթղթեր
18.99%
Ավանդներ և դրամական միջոցներ
42.31%
ՀՀ պետական պարտատոմսեր
5.86%
ՀՀ կորպորատիվ պարտատոմսեր
7.92%
Արտասահմանյան պարտքային արժեթղթեր

MATURITY SUMMARY

As of 30.10.2024
11.01%
19.19%
7.20%
9.63%
14.66%
6.49%
6.32%
25.50%
0-1
տարի
1-3
տարի
3-5
տարի
5-7
տարի
7-10
տարի
10-20
տարի
>
20 տարի
N/A
0-1 տարի
years
11.01%
1-3 տարի
years
19.19%
3-5 տարի
years
7.20%
5-7 տարի
years
9.63%
7-10 տարի
years
14.66%
10-20 տարի
years
6.49%
> 20 տարի
years
6.32%
N/A
years
25.50%

ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

As of 30.10.2024
Ֆինանսական 28.33%
Պետական 43.90%
Բարձրագույն Տեխնոլոգիաներ 6.92%
Սեզոնային սպառողական ապրանքներ 1.74%
Առողջապահություն 4.12%
Նյութեր 1.26%
Արդյունաբերություն 1.77%
Ոչ սեզոնային սպառողական ապրանքներ 1.05%
Հաղորդակցություն 1.65%
Կոմունալ ծառայություններ 0.64%
Էներգետիկա 0.65%
Այլ 7.97%

ԸՍՏ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ

As of 30.10.2024
AMD 65.76%
USD 24.62%
EUR 4.25%
JPY 1.27%
GBP 0.77%
CAD 0.51%
ALL 0.19%
CHF 0.40%
ALL 0.22%
other 2.00%

ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

As of 30.10.2024

ԴԱԴԱՐԵՑՎՈՂ ՖՈՆԴԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

As of 16.01.2025
Զուտ ակտիվների արժեքը

19,165,304,588

Փայի հաշվարկային արժեքը

1399.6721

Փայի տեղաբաշխման գինը

1399.6721

Փայի հետգնման / մարման գինը

1384.7492

ԴԱԴԱՐԵՑՎՈՂ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՐԳԵԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ,

Ձեզ հուզող հարցերի և բողոք-պահանջների դեպքում կարող եք դիմել

«Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ՝ հետևյալ հասցեներով և հեռախոսահամարով․

Կարող եք դիմել նաև Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակ՝ հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով․

Համաձայն «Կուտակային Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի և«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի՝ որպես «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ կողմից կառավարվող ֆոնդերի մասնակից՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ Ընկերության և նրա կողմից կառավարվող ֆոնդերի մասին։

Վերոնշյալ տեղեկատվությունը կտրամադրվի Ձեր գրավոր դիմումի հիման վրա՝ այն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում։