ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մեր պատմությունը
Ընկերությունը գրացվել է ՀՀ կենտրոնական բանկում 2019 թվականի օգոստոսի 2-ին և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Ընկերությունը հիմնադրվել է Արցախի Հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցնելուց հետո կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակումները հոգատար և պրոֆեսիոնալ մակարդակում կառավարելու նպատակով: Ընկերության կողմից ստեղծվեց «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդը, որի կանոնները գրացվեցին ՀՀ կետրոնական բանկում 16.08.2019թ.
Ընկերության առաքելությունը
Ընկերության առաքելությունն է ապահովել կենսաթոշակային ակտիվների որակյալ կառավարում։
Ֆոնդի կանոններ
Ֆոնդի կանոններ
Ընկերության նպատակներն են
- Կիրառել ժամանակի պահանջին համահունչ ակտիվների կառավարման լուծումներ և մոտեցումներ,
- Ֆոնդի ներդրումային սահմանափակումների ներքո հնարավորինս արդյունավետ կառավարել այն,
- Բացահայտել և կառավարել Ընկերության ռիսկերը, որոնք կարող են ազդել ֆոնդի ներդրումների և կազմակերպության գործառնական արդյունավետության վրա,
- Նպաստել ֆինանսապես գրագետ ներդրողների զանգվածի ձևավորմանը:
Մեր արժեքները
Մեր գործողությունները միտված են գրավելու ֆոնդի մասնակիցների վստահությունը։
Մենք հուսալի և կայուն ենք ինչպես մեր ֆոնդի մասնակիցների, այնպես էլ մեր գործընկերների համար։
Մենք ապահովում ենք մեր ծառայությունների թափանցիկության առավելագույն թույլատրելի մակարդակ։
Ընկերությունն իր բոլոր գործընկերների հետ հարաբերություններում ուղղորդվելու է այս արժեքներով։
Մեր լոգոտիպը
Ընկերության լոգոտիպը մատնանշում է ընկերության առաքելությունը ֆոնդի ներդրումային սահմանափակումների ներքո առավելագույն եկամուտ ապահովել ֆոնդի մասնակիցների համար։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընկերությունը մատուցում է ակտիվների կառավարման ծառայություններ արևմտյան լավագույն փորձին համահունչ։ Այս պահին Ընկերությունը կառավարում է «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդը, որը ստեղծվել է Արցախի Հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցնելուց հետո կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակումները կառավարելու նպատակով:
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ
Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ներդրումների կառավարման հիմնադրամը»` գրանցված ՀՀ պետական ռեգիստրում 28 հունիսի 2019թ.։
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Խորհուրդ
Արտյոմ Նազարյան
Խորհրդի նախագահ
Աշխատանքային գործունեություն
մինչ այժմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործադիր
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, գործադիր տնօրենի տեղակալ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության պետ
մինչ այժմ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» և «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամներ, դասախոս
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, պետական քննական հանձնաժողովի անդամ,
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, գործադիր տնօրենի խորհրդական
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, իրավախորհրդատու
ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժին, իրավախորհրդատու
« Իրավաբանական կենտրոն- Press» ՍՊԸ, իրավաբան
Կրթություն
ԵՊՀ, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
ԵՊՀ, իրավաբանական ֆակուլտետ
Նվեր Ազատյան
Խորհրդի անդամ
Աշխատանքային գործունեություն
«Ֆիդես Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն
2007-2011թթ«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Ասկերան» մասնաճյուղի կառավարչի ժ/պ, «Խաչեն» մասնաճյուղի կառավարիչ, «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային բաժնի մասնագետ, ավագ մասնագետ, առաջատար մասնագետ
Արցախի Հանրապետության հարկային ծառայություն, ծառայության պետի օգնական
Կրթություն
Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժին
Աշոտ Գաբրիելյան
Խորհրդի անդամ
Աշխատանքային գործունեություն
ՀՀ Կենտրոնական բանկ, CDO
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, գործադիր տնօրեն
ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության և զարգացման վարչություն, բանկային վերլուծաբան, ավագ մեթոդաբան-ադմինիստրատոր, բիզնես վերլուծաբան
Կրթություն
Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտ, Մարքեթինգ, Տնտեսագիտական Գիտությունների թեկնածու
Միսսուրիի Սենտ Լուիս համալսարան, «ԱՅՌԵՔՍ» միջազգային փոխանակման ծրագիր, Տնտեսագիտություն
Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտ, միջազգային տնտեսական հարաբերություններ, Գործարար վարչարարություն (MBA)
Գործադիր մարմին
Էդմոնդ Վարդումյան
գործադիր տնօրեն
Աշխատանքային գործունեություն
Ջեներալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ գլխավոր տնօրեն
Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ, գործադիր տնօրեն
ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետի տեղակալ
Երևանի Պետական Համալսարան, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն, Դասախոս
ՀՀ կենտրոնական բանկ (զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ռիսկերի կառավարման մասնագետ, ռիսկերի կառավարիչ, ռիսկերի կառավարման բաժնի պետ)
Կրթություն
Լոնդոնի կայսերական քոլեջ, Բիզնեսի կառավարում (MBA)
Ռիսկերի պրոֆեսիոնալ կառավարիչ (PRM) սերտիֆիկատ
Նյու Յորքի Սիթի Համալսարան, Մաթեմատիկայի ֆակուլտետ, Ռիսկերի և պայուսակի կառավարման սերտիֆիկատ
Երևանի Պետական Համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Բակալավրիատ, Մագիստրատուրա, Ասպիրանտուրա
Կարեն Խաչատրյան
Գլխավոր հաշվապահ
Աշխատանքային գործունեություն
մինչ հիմա Գործարարության աջակցման հիմնադրամ, գլխավոր հաշվապահ
մինչ հիմա Ներդրումների կառավարման հիմնադրամ գլխավոր հաշվապահ
մինչ հիմա Կուտակային կենսաթոշակների կառավարման հիմնադրամ, գլխավոր հաշվապահ
մինչ հիմա Արցախի ներդրումային հիմնադրամ, բաժնի պետ
Արցախի ներդրումային հիմնադրամ, Վերահսկողության ծառայության պատասխանատու
Արցախի ներդրումային հիմնադրամ, Փորձագետ
«Տեխհանդերձանք» ՍՊԸ Գլխավոր հաշվապահ
Կրթություն
Մեսրոպ Մաշտոց համալսարան Տեսական տնտեսագիտություն, Բակալավրիատ
ԱրՊՀ, Կիռարական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Բակալավրիատ
Եվգենյա Հայրիյան
Ներքին աուդիտի ղեկավար
Աշխատանքային գործունեություն
մինչ հիմա ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ, գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր հաշվապահ
մինչ հիմա ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ, գլխավոր հաշվապահ
Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՈԱԿ, գլխավոր հաշվապահ
ԼՂՀ նախագահի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ
Տեխնոլյուքս ՍՊԸ, գլխավոր հաշվապահ
Կրթություն
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
ԱրՊՀ տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում, Ասպիրանտուրա
ԱրՊՀ ֆինանսներ և վարկ, տնտեսագետի որակավորում